Վրաստանում ՃՏՊ-ից զոհվածները ՀՀ քաղաքացիներ են

Վրաստանում ՃՏՊ-ից զոհվածները ՀՀ քաղաքացիներ են

PanARMENIAN.Net - Վրաստանում ՃՏՊ-ից զոհվածները ՀՀ քաղաքացիներ են, նրանք Բաթումի էին մեկնում: Այդ մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։ ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով», հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---