Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը կգործակցեն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը կգործակցեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Կողմերը շեշտեցին պետական քաղաքականության մեջ հայրենադարձության առանցքային դերը՝ կարևորելով հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունն ապահովող գործընթացների զարգացումը և հայրենադարձների խնդիրների ուսումնասիրությունն ու հետազոտությունը:

Համագործակցության հուշագիրը նախատեսում է համատեղ աշխատանք հայրենադարձության ռազմավարության նոր գործընթացի ձևավորման և կենսագործման ուղղությամբ, ինչպես նաև ինտեգրման ծրագրերի համատեղ իրականացման, միասնական հետևողական ուսումնասիրության կատարման, «Imagine Armenia» ֆորումների կազմակերպման, գրասենյակի «ՆերՈւժ» և հիմնադրամի Repat Start Up Mentorship ծրագրերի շրջանակներում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---