Ոստիկանությունը բացահայտել է 21 տարի առաջ 13 հավի գողությունը (վիդեո)

Ոստիկանությունը բացահայտել է 21 տարի առաջ 13 հավի գողությունը

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը բացահայտել է 21 տարի առաջ 13 հավի գողությունը: 1998-ին համագյուղացուց գողություն արած քաղաքացին բերման է ենթարկվել Բաղրամյանի ոստիկանների կողմից:

58-ամյա քաղաքացին խոստովանել է, որ 21 տարի առաջ գողություն է կատարել: Նա Լեռնագոգ գյուղից է, հայտնում է ոստիկանության լրատավական ծառայությունը:

Ոստիկանությունը նաև տեսանյութ է հրապարակել՝ մանրամասներ ներկայացնելով գործից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը 1997 թվականին Արարատի մարզի Դալարիկ գյուղում կատարված հանցագործություն է բացահայտել:43-ամյա տղամարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ 22 տարի առաջ մտել է համագյուղացու տուն և գողացել է կենցաղային իրեր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---