1,6 մլրդ դրամ՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը

1,6 մլրդ դրամ՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը

PanARMENIAN.Net - Բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2020թ. բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացվել է, իսկ այս հավելումն անհրաժեշտ է , քանի որ աշխատավարձերը բարձրանում են 2019-ի սեպտեմբերից։

Այդպիսով 10 տոկոսով կբարձրանա 38,000 ուսուցչի աշխատավարձ: Ըստ նախարարի, կրճատումները զանգվածային չեն լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պրոցեսի խորքային նպատակներից մեկը ուսուցիչների պատշաճ որակավորումն ապահովելն է։ «Սա կարևորագույն խնդիր է, պիտի համոզված լինենք, որ դպրոցներում աշխատում են պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, ու այդ խնդիրը լուծելու համար աշխատավարձի բարձրացումը պիտի անընդհատ պահենք ուշադրության կենտրոնում։ Պետք է հասկանանք, ինչպես են ազդում որոշումներն ուսուցիչների որակի վրա: Սա հեղափոփխական աճ չէ, բայց մեկնարկ է, որը կշարունակվի: Եթե կարողանանք մեխանիզմ ստեղծել, որը որակի հետ կապ ունենա՝ երբ համոզվենք, որ աշխատավարձի բարձրացումը բերում է կրթության որակի բաձրացման, դա կլինի շարունակական պրոցես։ Բարձր որակավորմամբ ուսուցիչներին պետք է ցածր որակավորում ունեցողներից տարբերել»,-ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր` որոշման նոր նախագիծ է մշակել, ըստ որի դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձևով. հունվարի 1-ից կսահմանվի ուսուցչի նվազագույն՝ 108,000 դրամ աշխատավարձ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---