Քոչարյան. Պուտինը կմասնակցի ՀՀ-ում կայանալիք ԵՏՄ նիստին 5 սեպտեմբերի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Վերջերս նիստ է անցկացվել և եղել է կոնսենսուս, որ բոլոր անդամ պետությունների ղեկավարները պետք է ներկա լինեն այդ նիստին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվել, որ դեռ չի հաստատվել Պուտինի մասնակցությունը` Քոչարյանը պատասխանել է, որ խնդիրն այն է, որ ՌԴ նախագահը ոչ թե հյուր է, այլ մասնակից. «Մարդիկ իրենք են որոշել անցկացնել այդ նիստը, ինչպես պետք է չգան։ Այո, այդ օրերին լինելու է նաև կոնֆերանս, և մենք ունենք հրավիրվածներ, օրինակ` Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները»,-ասել է Քոչարյանը։ ՀՀ փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում կայանալիք նիստի ժամանակ է Սինգապուրի և ԵՏՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը պատրաստվելու ուղղությամբ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |