Գյուղբնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիր է սկսվում 9 սեպտեմբերի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների հետ համատեղ, մեկնարկում է գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Նա հավելել է, որ ծրագրի այս փուլում ընդգրկված են Երևանից առավել հեռու գտնվող 6մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք) գյուղական բնակավայրերը։ Յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2- 3 թիրախային գյուղեր (չափանիշները շատ տարբեր են)։ «Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր մանրամասները հայտնի կդառնան ընտրված գյուղերի բնակիչների հետ առաջին հանդիպումից անմիջապես հետո։ Գործող զարգացման ծրագրերը կներկայացնեն (պրեզենտացիա) համայնքների կամ բնակավայրերի վարչական ղեկավարները ՝ անկարողության դեպքում, (ինչը չենք բացառում) տվյալ գյուղերի բնակիչները։ Վայոց Ձորի մարզի ընտրված գյուղերն են՝ Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Զեդեա»,-ասվում է գրառման մեջ։ Մյուս մարզերից ընտրված գյուղերը հայտնի կդառնան ավելի ուշ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |