ԲՀԿ-ն կրկին առաջարկում է քրեականացնել անչափահասներին ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը 9 սեպտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է քրեականացնել մինչև 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը: Քրեական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին նա հայտարարել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստի ընթացքում: «ՀՀ-ի պետականության և ընդհանրապես մեր ժողովրդի գլխին կանգնած ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնարոշման և ոչ ավանդական սեռական վտանգն է», - ասել է նա իր ելույթի ընթացքում՝ նշելով, որ խմբակցությունն այդ հարցում նահանջելու տեղ չունի։ Պատգամավորը նշել է, որ ՀՀ կառավարությունն այս նախագծին տվել է բացասական եզրակացություն ՝ պատճառաբանելով, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն է, բացի այդ՝ այդ հանցակազմն արդեն իսկ կա Քրեական Օրենսգրքի 142-րդ հոդվածում: Սակայն նա շարունակում է պնդել օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, քանի որ ինքը չի կարծում, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն չէ, և այստեղ չկա մարդ, ով չի հասկանում, թե դա ինչ է: Խոսելով նախագծի՝ Կռավարության կողմից մերժվելու երկրորդ պատճառի մասին, Պետրոսյանը նշեց՝ «նույնացնում են համասեռամոլության քարոզը» անառակաբարո գործողության և պոռնկագրական նյութեր տարածելու հետ»: ԲՀԿ-ն նման առաջարկով էր հանդես եկել նաև 2019-ի հունիսին, սակայն Կառավարությունը մերժել էր այն՝ նշելով, որ նախագծով առաջարկվող որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեականացված են, հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ և 142-րդ հոդվածներով: ՀՀ կառավարության առաջարկության մեջ նշված էր, որ նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |