Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին 1-ին ընթերցմամբ ընդունել է ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տուգանքների բալային համակարգի ստեղծումը նախատեսող փոփոխությունների նախագիծը։

Ըստ օրինագծի, վարորդները ստանալու են 9 տուգանային միավոր ու կորցնելու են դրանք՝ տարատեսակ խախտումներ կատարելու դեպքում։ Բոլոր միավորները կորցնելիս անձը զրկվելու է վարորդական իրավունքից՝ մինչև 1 տարի ժամկետով։

Նախագիծը նախատեսում է նաև տուգանքների դրույքաչափերի փոփոխություն։

Առաջարկվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---