ԱԳՆ․ Արայիկ Ղազարյանին Հայաստան վերադարձնելու բանակցությունները շարունակվում են

ԱԳՆ․ Արայիկ Ղազարյանին Հայաստան վերադարձնելու բանակցությունները շարունակվում են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն գործադրում է բոլոր ջանքերը զինծառայող Արայիկ Ղազարյանին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու նպատակով։

Այս մասին «Սպուտնիկ-Արմենիա» ռ/կ հաղորդմամբ, հայտարարել է ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ԱԺ-ում։

Նա նշել է, որ բանակցությունները գնում են թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, թե Կարմիր խաչի միջնորդությամբ։

«Հաշվի առնելով հարցի գաղտնիությունը, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող», - ասել է դիվանագետը։

ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը լքել է մարտական դիրքը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքերում։ Ադրբեջանին ՊՆ-ն հայտարարում է, որ Ղազարյանը կամավոր հատել է սահմանը, հայկական կողմը պնդում է, որ նա կարող էր մոլորվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---