Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

PanARMENIAN.Net - Մանդատից հրաժարված ԱԺ«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի լիազորությունները դադարեցվել են։

Սեպտեմբերի 12-ին ԱԺ նիստի մեկնարկին այս մասին է հայտարարել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ համապատասխան գրությունն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Էդգար Առաքելյանն օգոստոսի 29-ին հայտարարություն էր տարածել, որտեղ հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին։ Հայտարարությունում նա գրել էր, որ պատճառներն անձնական են ու կապված չեն Ամուլսարի կամ Ստամբուլյան կոնվենցիայի հետ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---