Եռակողմ հանդիպում Նյու Յորքում՝ ՀՀ, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների միջև

Եռակողմ հանդիպում Նյու Յորքում՝ ՀՀ, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների միջև

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև:

Արտգործնախարարներն ընդգծել են, որ այս եռակողմ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների և նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Այս համատեքստում նախարարները նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այս ուղղությամբ կողմերը կարևորել են 2020-ին Երևանում նախատեսված Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը և նախանշել վերջինիս նախապատրաստման աշխատանքները։ Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց երկրների աջակցությունը Հայաստանին ամրապնդելու ԵՄ հետ հարաբերությունները, ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես կարևոր գործիք մարդկանց միջև շփումների և կապերի խթանման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---