Մնացականյանը և Զարիֆը քննարկել են Իրանի նախագահի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին

Մնացականյանը և Զարիֆը քննարկել են Իրանի նախագահի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը քննարկել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությանը Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի աշխատանքներին:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձել ենհայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատել տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը:

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվել է Իրանի հայ համայնքի կարևոր դերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---