Երևանը՝ աշնանային ճամփորդությունների համար ԱՊՀ լավագույն քաղաքների 3-յակում

Երևանը՝ աշնանային ճամփորդությունների համար ԱՊՀ լավագույն քաղաքների 3-յակում

PanARMENIAN.Net - Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում աշնանային ճամփորդությունների համար ԱՊՀ լավագույն քաղաքների 3-յակում է ընդգրկվել: Այդ մասին հայտնում է զբոսաշրջային ՏուրՍտատ պորտալը:

Այդպես, ԱՊՀ լավագույն քաղաքների առաջին տասնյակում են ընդգրկվել Մինսկը Բելառուսից, Աստանան՝ Ղազախստանից, Երևանը՝ ՀՀ-ից, Ալմաթին՝ Ղազախստանից, Բաքուն՝ Ադրբեջանից, Թաշքենթը՝ Ուզբեկստանից, Քիշնևը՝ Մոլդովայից, Բիշքեկը՝ Ղրղզստանից, Դուշանբեն՝ Տաջիկստանից և Աշգաբադը՝ Թուրքմենստանից:

Նշվում է, որ Մինսկում սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը անցնում է «Թատրոն» Թատերական արվեստի միջազգային փառատոնը, իսկ Հայաստանում, Արենի գյուղում, անցկացվում է գինեգործության ամենամյա փառատոնը:

Ըստ ՏուրՍտատի, զբոսաշրջիկները դեպի ԱՊՀ երկրներ և քաղաքներ ուղևորությունների ժամանակ մեկ օրվա կացության և սննդի համար ծախսում են $40- $100: Զբոսաշրջիկները նախընտրոմ են Մինսկ ու Երևան մեկնել հանգստյան օրերին, իսկ Բաքու և Աստանա՝ շոփինգի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---