ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում 19 հարց է քննարկվելու

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում 19 հարց է քննարկվելու

PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկած է 19 հարց, հարցերից 3-ը կքննարկվի նեղ, իսկ 16-ը՝ ընդլայնված կազմով:

Նեղ օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը Եվրասիական տնտեսական համաժողովի մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի և անձնակազմի մասին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվների հետ առնչվող հարցեր:

Ընդլայնված կազմով նիստին կքննարկվեն ԵԱՏՄ-ի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվության մասին, ԵԱՏՄ-ի 2020 թվականի բյուջեի մասին, 2020 թվականին ԵԱՏՄ–ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի մասին, ԵԱՏՄ բյուջե վճարվելիք բաժնեմասային վճարումների հետ կապված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտքերի մարման կարգը հաստատելու մասին, գազի փոխադրման և անդամ երկրների միջև մատակարարման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունը ներդաշնակեցնելու մասին և այլ հարցեր։

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---