ՀՀ նախագահ. Թուրքիան կարող է օգնել ղարաբաղյան գործընթացին, սակայն միակ միջնորդը ԵԱՀԿ ՄԽ-ն է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Բազմիցս ասվել է, եւ հիմա էլ կրկնում եմ, որ այլ միջնորդներ չկան. միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահներն են, եւ այն խառնաշփոթը, որ փորձ է արվում ստեղծել, մեզ որեւէ բանում չի օժանադակում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են հանդես գալ ղարաբաղյան գործընթացի միջնորդների դերում: «Կրկնում եմ` միակ միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, Հայաստանը երբեք որեւէ երկրի չի դիմել` միջնորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով»,-հայտարարել է ՀՀ նախագահը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, եւ շատ օրինաչափ է նախագահ Դ. Մեդվեդեւի հրավերն ու նրա ակտիվությունն այս հարցում: Ինչ վերաբերում է նախագահ Գյուլի հայտարարության մեկնաբանմանը, ապա նախ պիտի ասեմ, որ, երեւի նկատել եք, ես բնավորություն չունեմ այլ գործիչների ասածները մեկնաբանել, հատկապես որ, մեր մամուլում տպագրվում են կոնտեքսից կտրված հատվածներ: «Իրականությունը հետեւյալն է` միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որեւէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում: Այո, համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, եւ հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երեւան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, շատ լավ օրինակ է դժվար խնդիրներ լուծելու: Եւ վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,-հայտարարել է ՀՀ նախագահը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Հայաստան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, թե մտադիր է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ավելի ուշ Գյուլը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ գործում է արդեն շուրջ 17 տարի, չկարողացավ էական արդյունքների հասնել»: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները լոկ երկկողմանի հասրցեր չեն` դրանք տարածքային հարցեր են:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---