ՀՀ քաղաքացու երիկամի վաճառքի դեպք է բացահայտվել (վիդեո) 7 հոկտեմբերի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաև նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Միջոցառումներին մասնակցեցին նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվել է ներգրավված անձանց ինքնությունը։ Միջոցառման այդ փուլում սերտ համագործակցություն է ծավալվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ։ Դրա արդյունքում էլ պարզվել է, որ քաղաքացիներից մեկն իրոք ստացել էր եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր և մեկնել։ Այնտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա օրգանը՝ երիկամը։ Նշված հանգամանքը հավաստել է նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված փորձագետի եզրակացությամբ։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 125-րդ պրիմ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը։ Քրեական գործի շրջանակներում տվյալ անձը հրավիրվել է ոստիկանություն և ցուցմունք տվել, որ իրոք երիկամի առուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ։ Նրա կազմակերպմամբ մի քանի անգամ մեկնել է եվրոպական տվյալ երկիր բժշկական հետազոտություն անցնելու և ըստ ցուցմունքի հերթական անգամ այդպիսի բժշկական հետազոտություն կազմակերպելու նպատակով իրեն տեղափոխել են եվրոպական երկիր և այնտեղ արդեն օգտվելով տվյալ երկրի լեզվին չտիրապետելու, ինչպես նաև միայնակ այդտեղ գտնվելու հանգամանքներից, օգտագործելով նաև պարտքային կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ նրան ենթարկել են վիրահատության, ինչի միջոցով էլ վերցրել են երիկամը։ Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այս հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունները պարզվել են․ միջոցառումները շարունակվում են հանցագործության հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |