Հայաստանն ու Նիգերիան զարգացնում են երկկողմ համագործակցությունը28 հոկտեմբերի 2008 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան Մոհամմադու Աբուբաքար Չիքանը (նստավայրը` Թեհրան): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նրա նշանակումը սկիզբ կդառնա հայ-նիգերական հարաբերությունների զարգացման համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է բազմակողմ տեղեկատվություն փոխանակել երկու երկրների միջեւ` ճշտելու համագործակցության հնարավոր բնագավառները: Նա կարեւորել է նաեւ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում, Հայաստանի եւ Նիգերիայի գործակցության զարգացման հարցերին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |