ՍԴ-ն հոկտեմբերի 14-ին կորոշի՝ վարույթ ընդունել, թե ոչ Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը

ՍԴ-ն հոկտեմբերի 14-ին կորոշի՝ վարույթ ընդունել, թե ոչ Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Այդ մասին ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, հայտնում է «Ազատությունը»:

Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր հոկտեմբերի 7-ին, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Հոկտեմբերի 14-ին, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։

Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

Սահմանադրական դատարանի նախագահը իր հետագա պաշտոնավարման շուրջ սկսված գործընթացը քաղաքական է որակում, նախաձեռնության հեղինակ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը պնդում է՝ այն իրավական է։

Ավելի վաղ ;որհրդարանում քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշել էր, որ կա առերևույթ կասկած, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել:Պատգամավորը հիշեցրել է, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ` նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք համարվել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին և ինքնակամ չի հեռացվել վարույթից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---