Փաշինյան. 2020-ին զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է14 հոկտեմբերի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ 2020-ին զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև խոշոր բիզնեսի համար: «Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ: Հ.Գ. Երևան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5%-ով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |