Անկարան և Բաքուն քննարկել են ԼՂ հակամարտությունը14 հոկտեմբերի 2019 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Բաքվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը և մերձավորարևելյան գործընթացները: «Նախարարները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև գործընթացները Մերձավոր Արևելքում: Կարևորվել է երկու երկրների անվտանգությանն ուղղված քաղաքականությունը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Interfax.az-ը: Բացի այդ, ԱԳՆ ղեկավարները նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը նպաստում է «տարածաշրջանային և գլոբալ կայունությանն ու անվտանգությանը»: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |