Անանյան. Երևանում մաքսատուն չի լինելու16 հոկտեմբերի 2019 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին, հայտարարել է, որ առաջիկայում Երևանում մաքսատուն չի լինելու: Նա նշել է, որ առաջիկայում արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով, կենտրոնացվելու են հանրապետության հյուսիսում և հարավում՝ Գյումրիում և Սիսիանում, հայտնում է Shantnews.am-ը: Նա հավելել է, որ դա կլինի մոտ 3 տարուց: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ նոյեմբերի սկզբին Գյումրիում ունենալու ենք 6 հեկտարի վրա գործող ավտոմաքսատուն՝ հագեցած բոլոր պայմաններով և տեխնիկայի վերջին ճիչով: Շինարարները 24-ժամյա ռեժիմով են աշխատում: «Մենք Գյումրիում ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում: Կենտրոնը կառուցվելու է շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին շուրջ 6 հեկտարն է իրացվում»,-ասել է նա: Նա հավելել է, որ մայրաքաղաքը պետք է բեռնաթափվի: «Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու: Մեր նպատակը մաքսային գործառույթների մեջ արդյունավետությունը չէ, մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է: Երևանից ամբողջ բիզնեսը գնալու է հյուսիս ու հարավ, մայրաքաղաքը բեռնաթափվում է»: Անանյանը համաձայն չէ, որ մարդիկ մեծ ծախս են անելու ավտոմեքենաները մաքսազերծելու համար` հանրապետությունը երկու կետի բաժանելը կօգնի խուսափել դրանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Գյումրիում ավտոմաքսատուն է կառուցվում: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում մաքսատան համար հողատարածք է հատկացվել:Ավելի վաղ հայտարարվել էր, որ մաքսատունը գործելու է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |