Վրաստանում հայերեն գրությամբ շիրմաքարերի ճակատագիրը կորոշի հանձնաժողովը18 հոկտեմբերի 2019 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հանձնաժողով է ստեղծվել, որը կորոշի, թե ինչ անել Թբիլիսիում կամրջի վերակառուցման ժամանակ հայտնաբերված հայատառ գրություններով շիրմաքարերի հետ: Անցած շաբաթ Թբիլիսիում գտնվող Չոր կամրջի վերակառուցման ընթացքում, հայտնաբերվել էին գերեզմանաքարեր` դրանց վրա փորագրված հայերեն և վրացերեն գրություններով: Դրանք համարակալված էին կարմիր ներկով: Հասարակության շրջանում այդ փաստը վրդովմունք է առաջացրել, հայտնում է jnews.ge-ն: Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են շինհրապարակ, որտեղ զննել են համարակալված գերեզմանաքարերը: Դիվանագետները կապ են հաստատել շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ և աշխատում են վրացական իշխանությունների հետ` գերեզմանաքարերի ապագան որոշելու համար։ Ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է վերը նշված հարցով: Հանձնաժողովում ընդգրկված են Մշակույթի նախարարության, Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկվում են այս հարցի լուծման մի քանի տարբերակ՝ շիրմաքարերի փոխանցումը Վրաստանի հայ համայնքին, Խոջիվանքի պանթեոնում տեղակայելը կամ Վրաստանի որևէ այլ թանգարանին փոխանցումը: Խորհրդային տարիներին շիրմաքարերը Թբիլիսիում օգտագործվել են որպես շինանյութ և հաճախ դրանց մասին հայտնի է դառնում, երբ ընթանում են վերակառուցման աշխատանքներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |