ԶԼՄ. Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունը Սիրիայում18 հոկտեմբերի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Զինված ուժերը վերսկսել են հարձակումը սիրիական Ռաս էլ Այնի ուղղությամբ, չնայած ԱՄՆ հետ համաձայնությանը կրակի ժամանակավոր դադարեցման մասին: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ քրդական ուժերի աղբյուրների վրա հղումով: Ըստ պետական SANA գործակալության, թուրքական զինուժը հրետակոծել է Ռաս էլ Այնի շրջանում գտնվող մի քանի գյուղ: Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ Անկարայի կողմից կռվող սիրիական զինյալ ընդդիմության գրոհայինները հարձակվել են դեպի Ռաս էլ Այն շարժվող հումանիտար շարասյան վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Reuters գործակալությունն իրազեկել էր, որ քաղաքում վերսկսվել են գնդակոծություններն ու բախումները, լսվում են կրակոցներ, իսկ որոշ թաղամասեր պատված են ծխով: Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 17-ին Անկարայում բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել թուրքական ռազմական «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում դադարեցնելու մասին:Ինչպես ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, Թուրքիան պարտավորվել է կասեցնել «Խաղաղության ակունք» գործողությունը, որպեսզի քրդական ջոկատները «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից», որոնց Անկարան համարում է շաղկապված ՔԱԿ հետ, 120 ժամվա (5 օրվա) ընթացքում կարողանան հեռանալ անվտանգության գոտուց: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |