Ավինյանը՝ Կադաստրի պետի հրաժարականի մասին. Տրամաբանությունն ընդունելի չէ21 հոկտեմբերի 2019 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավականին դրական է գնահատում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի աշխատանքն այդ ոլորտում: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ նախքան հրաժարականի դիմումը հրապարակելը, Պետրոսյանը հանդիպել է իր հետ, ներկայացրել իր ունեցած տեսակետները, ունեցած խնդիրները քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանի հետ, ով այժմ իր խորհրդականն է, և քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ: «Ինձ համար տրամաբանությունը մի փոքր ընդունելի չէ, նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Ավինյանը ենթադրում է՝ Պետրոսյանը հիասթափված էր, որ այդ պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել: Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», փոխվարչապետը որակել է որպես «շատ հետաքրքիր հայտարարություն», առաջարկել է փորձել նրանից անպայման պարզաբանում ստանալ դրա վերաբերյալ, որովհետև դա իր համար էլ է նորություն: Նա նշել է, որ նրա հետ հանդիպմանն այդ մասին որևէ խոսք չի եղել: «Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյանի որևէ խոսք անգամ չի գնացել»,- ասել է Ավինյանը: Ինչ վերաբերում է Պետրոսյանի այն հայտարարությանը, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա, փոխվարչապետն ասել է, որ նա չի եղել քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի այն բոլոր խնդիրների խորքին, որ առկա են քաղաքաշինության ոլորտում: «Իհարկե, միգուցե թվում է, թե մեկ այլ հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, կարծում եմ, այդպես չէ»,- ասել է Ավինյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Սարհատ Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել վարչապետին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվել էր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար 2018-ի օգոստոսին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |