Թորոսյան. Ծխախոտի հասցրած վնասն ավելի է, քան վաճառքից ստացված հարկերը24 հոկտեմբերի 2019 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա հատուկ շեշտում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի իր գործընկերների համար: «Աղմուկը» նման օրենքների շուրջ, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում Հայաստանում։ Ի դեպ, մեր դեպքում դրանք հիմնականում ծխախոտ ներկրողներն են»,- գրել է Թորոսյանը՝ նկատի ունենալով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։ Նախարարը նշել է, որ ծխախոտային ինդուստրիան աշխարհում ջանք չի խնայում տարբեր միջոցներով դրդել երկրների կառավարություններին կամ խորհրդարաններին զերծ մնալ իրենց երկրի բնակչության առողջությանը միտված, հակածխախոտային օրենքներ ընդունելուց։ Թորոսյանը հույս է հայտնել, որ կառավարությունն ու ազգային ժողովը զերծ կմնան «նման ազդեցություններից և մանիպուլյացիաներից» Նախագիծը մշակել ու ներկայացրել է Առողջապահության նախարարությունը դեռ 2017 թվականի վերջին, սակայն Թորոսյանի նախաձեռնությամբ, այն խստացվել է։ Օրենքի նախագծի համաձայն, ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում։ Տուգանքների առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |