Նախագիծ. Ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկներն ԱՆ-ի ենթակայությանը կանցնեն

Նախագիծ. Ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկներն ԱՆ-ի ենթակայությանը կանցնեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկները առողջապահության նախարարության ենթակայության տակ դնել: Այդ մասին ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Նշվել է, որ հանրապետությունում շատ են մասնավոր բուժհաստատությունները և անհրաժեշտություն կա կարգավորելու հարցը, որպեսզի ռազմական դրության ժամանակ դրանք կառավարվեն մի կետից: Այն լիազորությունները, որոնք մասնավորից ռազմական դրության ժամանակ կփոխանցվեն նախարարությանը, հաստատելու է կառավարությունը:

Աողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն իր հերթին հայտնեց, որ մասնավոր հիվանդանոցային բուժօգնություն սպասարկող հիմնարկներում է տեղավորված հանրապետության մահճակալային ֆոնդի 32 տոկոսը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---