Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից

Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից որևէ գրություն չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net -ին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն ստացել էբողոքի նոտա՝ կապված ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի հետ:

Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ կախված գրության բնույթից և հասցեատիրոջից՝ դրանք համապատասխանաբար փոխանցվում են հասցեատիրոջը կամ մնում ԱԳՆ-ում: Այս դեպքում՝ ԱԳՆ-ն որևէ գրություն չի ստացել:

Հոկտեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի Հայաստանին ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի չեղարկման պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ բողոքի նոտայում գրված է, թե ORSIS-ը առանց պատճառի հայտնվել է ՀՀ զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:

2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս լուրը հաստատել է նաև հայկական կողմը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---