2020-ին ԱԺ աշխատակազմի բյուջեն կավելանա 842 մլն դրամով, վարչապետինը՝ 4 մլրդ-ով

2020-ին ԱԺ աշխատակազմի բյուջեն կավելանա 842 մլն դրամով, վարչապետինը՝ 4 մլրդ-ով

PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի աշխատակազմի, վարչապետի և ԱԺ աշխատակազմի հատկացումները: «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հաղորդում է Panorama.am-ը:

«Նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրից, իսկ ԱԺ աշխատակազմի համար 6 մլրդ 96 մլն դրամ է նախատեսված, ինչը 2019-ի ցուցանիշից 842 մլն դրամով ավելի է», - ասել է Ջանջուղազյանը:

Խոսելով վարչապետի աշխատակազմին հատկացումների մասին, Ջանջուղազյանը նշել է, որ ֆինանսական ցուցանիշը 20.8 մլրդ դրամ է, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է 2019-ի ցուցանիշից՝ շուրջ 4 մլրդ դրամով:

«2.2 մլրդ դրամը բացատրվում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմը, բացի իր աշխատակազմի պահպանումից, պատասխանատվություն ունի բյուջետային ծրագրերի համար, որոնք արտաքին աջակցությամբ են իրականացվում»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---