Աղաջանյան. 2019-ին վարչապետի աշխատակազմը խնայել է 65 մլն դրամ

Աղաջանյան. 2019-ին վարչապետի աշխատակազմը խնայել է 65 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը 2020 թվականի ընթացքում կազմել է 22.3 մլրդ դրամ՝ 11 ծրագրի և 47 միջոցառման համար: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է 24news-ը:

«2019-ի ընթացքում աշխատակազմում կրճատվել է 44 ավտոմեքենա և 30 վարորդ՝ խնայելով 65 մլն դրամ տարեկան: 2019 թվականի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակը և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721», - նշել է Աղաջանյանը:

Հոկտեմբերի 30-ին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել էր, որ 2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի, վարչապետի և ԱԺ աշխատակազմերի հատկացումները: Խոսելով վարչապետի աշխատակազմին հատկացումների մասին՝ Ջանջուղազյանը նշել էր, որ ֆինանսական ցուցանիշը 20.8 մլրդ դրամ է, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է 2019-ի ցուցանիշից՝ շուրջ 4 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---