Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար երկրորդական է

PanARMENIAN.Net - «8.08.2008-ից հետո անվտանգության նոր ճարտարապետությունը Հարավային Կովկասում» խորագրով 2008թ. հոկտեմբերի 31-ին Անկարայում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է Վրաստանին եւ անջատված ինքնավարություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի մասին խոսվել է միայն հայ-թուրքական հարաբերությունների առումով»,-Երեւանում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, քննարկումների ժամանակ թուրք քաղաքագետները նշել են, որ Թուրքիայի համար Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության հարցն երկրորդական է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---