Լավրով. Ռուս մասնագետների մուտքը ՀՀ կենսաբանական լաբորատորիաներ թույլատրող հուշագիրը շուտով կստորագրվի![]() 11 նոյեմբերի 2019 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ռուս մասնագետների մուտքը Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ թույլատրելու հուշագիրը մոտ ժամանակներս կստորագրվի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ընդհանուր առմամաբ, ավարտված են հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները, հիմա փաստաթուղթը գտնվում է երկրների միչգերատեսչական համաձայնեցման փուլում: Հույս ունենք, որ այն կստորագրվի»,-ասել է Լավրովը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարևորել է կենսաբանական անվտանգության շուրջ կապերը դաշնակիցների հետ՝ նշելով, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության համար: «Կա կոնվենցիա կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման ու դրա ոչնչացման մասին, սակայն դրանում, ԱՄՆ-ի կտրուկ առարկությունների արդյունքում, չկա վերիֆիկացիայի մեխանիզմ։ Մենք երկար տարիներ փորձում ենք այդպիսի մեխանիզմ ստեղծել, բայց ԱՄՆ-ի գործընկերները նախընտրում են խուսափել նման պայմանավորվածությունից ու տանում են նրան, որ ամբողջ աշխարհում երկկողմ մակարդակով ստեղծեն իրենց լաբորատորիաները։ Բնականաբար, մենք հետաքրքրված ենք, որ այս ոլորտում Հայաստանի հետ ունենանք լիակատար թափանցիկություն: Հենց այդ մասին էլ այսօր խոսել ենք: Այս ասին ասվում է նաև հուշագրում, որն հուսով եմ, շուտով ուժի մեջ կմտնի»,- ասել է Լավրովը։ Հոկտեմբերի 25-ին«Կոմերսանտը» գրել էր, որ նախատեսվումէ կնքել հուշագիր, ըստ որի՝ Պենտագոնի միջոցներով վերազինված և ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներ կարող են այցելել ռուսաստանցի մասնագետները՝ այդ թվում նաև ՌԴ առողջապահության և պաշտպանության նախարարություններից: Նշվում է, որ ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որտեղ կենսաբանական հետազոտություններ են անցկացվում, ուսումնասիրվում են վիրուսներ և շտամեր: Լաբորատորիաները գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվան կասկածանքով է վերաբերվում փակ ռեժիմով գործող այդ լաբորատորիաներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |