Միքայելյանն ու Աղազարյանը վիճել են ԱԺ-ում՝ ֆիդայականության մասին վերջինիս ռեպլիկից հետո12 նոյեմբերի 2019 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Պետք է ազատվել «new ֆիդայականությունից»: Այս մասին ԱԺ քառօրյայի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու մասին քննարկման ժամանակ: Աղազարյանը մասնավորապես նշել է, որ սահմանի վրա կատարվող դեպքերի ժամանակ թիկունքից մատակարարվող օգնությունը պետք է համակարգվի պետական կառույցների միջոցով: «Եթե սահմանի վրա դեպքեր են տեղի ունենում դեպքեր, և զինվորը տեսնում է որ մեկը բերեց «տուշոնկա, տանկ, հաց ու կալբաս, կասի բա պետությունը ո՞ւր է, կանհանգստանա և խուճապի կմատնվի: Դրա համար ամեն ինչ պետք է արվի պետական կառույցների ճանապարհով»,-ասել է Աղազարյանը: Այս դիտարկմանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ շեշտելով, որ բանակը հզոր է տնտեսությամբ: «Եկեք ոչ մեկի ոչ մի բանի հետ չհամեմատենք, բնական է, ամեն ինչ պետք է գա օրենքի դաշտ, և գիտեք, որ միանգամից գնաց ֆրոնտ կամ առանց հարկի գնաց, սխալ է, հարկն էլ, որ գա, էլի բանակին է օգուտ, տնտեսությանը: Բանակն էլ հզոր է տնտեսությամբ, ես կողմ եմ, բայց պարոն Աղազարյան ֆիդայինները էս երկրում...մի՛ համեմատեք, մենք միշտ ուզում ենք քաղաքականությունից տարանջատենք ֆիդայական շարժումը կամ «Երկրապահը», դուք միշտ բերում միացնում եք: Նման բան չի կարելի անել, չի կարելի այդքան ցածրացնել, էդ ֆիդայիններն են, որ «թուրքի մաման լացացրին», հասկանո՞ւմ ես, 700 տարի հետո և ծնկի բերին»,-ասել է Միքայելյանը: «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 37 կողմ և 66 դեմ ձայներով չընդգրկվեց ԱԺ օրակարգում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |