«Մի հատ էլ քֆուր դնեիք»․ Պետրոսյանի ելույթը Միրզոյանին զայրացրել է12 նոյեմբերի 2019 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծի համահեղինակ, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստի ժամանակ, խոսելով նախագծի մասին, ասել է, թե այն վերաբերում է «նույնասեռականների և սեռափոխված անձանց» կողմից երեխա որդեգրելու արգելքին, ապա հարցրել պատգամավորներին` կուզեին իրենց ընտանքիներում «նմանտիպ երևույթ» լիներ: Հարցին արձագանքել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով, թե Պետրոսյանն անձնավորված ելույթ է ունենում: «Ի՞նչ անձնավորված բաներ է, մի հատ էլ «քֆուր դնեիք», ով որ քվեարկելու է: Ձեր ձևը արդեն չափ ու սահման չունի»,-ասել է Միրզոյանը Պետրոսյանին՝ կոչ անելով ձայնից զրկելու հոդվածը գտնել: Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ասել է, թե անհրաժեշտ է պահել հայկական արժեքները: «Եթե մարդը նույնասեռական է, լավ իսկապես եկեք էդ արժեքները պահենք, մենք նահապետական ժողովուրդ ենք, քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, մենք ամենաավանդապաշտ ազգն ենք: Հիմա էդ ինչու՞ ենք մոռացել էդ ամեն ինչը, մենք չենք ասում՝ իրանց սպանեք, մենք ասում ենք՝ եկեք նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու ուղղակի արգելք սահմանենք: Լավ, արդեն հասանք նրան, որ այդտեղ էլ պետք է նահանջենք»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նախագծի բացակայությունը ոչ իր անձին է սպառնում, ոչ էլ պատգամավորներից շատերին, բայց դա ազգային անվտանգության հարց է: Օրենքի նախագիծը չընդունվեց, հաջորդող ելույթներում պատգամավորներն ընդգծեցին, որ ՀՀ օրենսդրությունն արդեն նման արգելք սահմանում է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |