Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել: Նա իրեն լավ է զգում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կգնահատի իր հետ կապված իրավական գործընթացները՝ Արսեն Բաբայանն առաջարկել է հարցերին պատասխանել ավելի ուշ, հայտնում է Aysor.am-ը:

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,- ասել է Արսեն Բաբայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը դիմել էին Բաբայանի հանդեպ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև որպես երաշխիքի գումար 500,000-ական դրամ փոխանցել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---