Դատավորը մերժել է Քոչարյանի գործով իր ինքնաբացարկի միջնորդությունը12 նոյեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Այս մասին հաղորդել է Aysor.am-ը՝ նշելով, որ Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, թե Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Փաստաբանը խնդրել էր հայտնել ինքնաբացարկ, մինչդեռ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները դեմ են եղել ինքնաբացարկի միջնորդությանը։ Նոյեմբերի 5-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նրա խափանման միջոց կալանքը փոխելու և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդություն էին ներկայացրել։ Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը` նրան թողնելով կալանքի տակ։ Սեպտեմբերի 20–ին էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էր մերժել Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում: Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին |