Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել13 նոյեմբերի 2019 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ: Մանուկյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: «Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում»,-ասել է Մանուկյանը՝ շեշտելով, որ նման պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ ժողովրդին համախմբելը: Մանուկյանը նշել է, որ այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը: Նրա խոսքով՝ խորհրդի վերջին նիստին փորձել է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ համագործակցության եզրեր գտնելու, Հանրային խորհրդի միջոցով «պետության համար վտանգավոր» քայլեր կանխելու համար, սակայն ապարդյուն: Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի կազմից դուրս գալու իր որոշման մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 10 տարի տարի առաջ` 2009թ.–ի մայիսի 29-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Վերջին անգամ վերանշանակվել է 2019թ.–ի ապրիլի 4-ին։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, օրեր առաջ ասել էր, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Սիմոնյանը նաև ասել էր, որ լավ կլինի Վազգեն Մանուկյանն ինքը դա գիտակցի ու հրաժարական տա։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |