Աղետի գոտու 227 ընտանիք բնակարանով ապահովման հնարավորություն կստանա14 նոյեմբերի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - 1988թ-ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի բնակարանով պահովման պարտավորություն, նրանցից 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2020-ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացվել են։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ գրավոր հարցման արդյունքում պարզել են, որ 453 անօթևան ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր ստանալու տարբերակը, 8-ը` ինչ-ինչ պատճառներով հարցմանը չի մասնակցել, մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։ Այս հարցումների արդյունքների հիման վրա քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1.2 մլրդ դրամ: Ղուլարյանի խոսքով` այդ գումարից 535 մլն-ը կհատկացվի Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 90 ընտանիքի, 674 մլն-ը` Լոռու 121 ընտանիքի, 81 մլն-ը՝ Արագածոտնի 16 ընտանիքի։ Ղուլարյանը նշել է, որ գումարը տրամադրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու և տնակը քանդելու դեպքում: 2019 թվականի պետական բյուջեից հատկացված 560 մլն դրամով կլուծվի ևս 61 ընտանիքի բնակարանային խնդիր:Վարչապետը նշել է, որ հաջորդ տարի այս խնդիրը վերջնականապես լուծելու ռեալ շանս կա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |