Վենետիկը ջրհեղեղից 1 մլրդ եվրոյի վնաս է կրել

Վենետիկը ջրհեղեղից 1 մլրդ եվրոյի վնաս է կրել

PanARMENIAN.Net - Վենետիկը ջրհեղեղից 1 մլրդ եվրոյի վնաս է կրել: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն:

«Մենք քանդեցինք Վենետիկը: Խոսքը մեկ միլիարդի վնասի մասին է՝ և դա այն մասին է, ինչ արդեն եղել է, ոչ թե այսօրվա տվյալ»,-ասել է նա՝ այցելելով Սան Մարկո հրապարակ Վենետո շրջանի նահանգապետ Լուկա Ձայայի և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Վենետիկի քաղաքապետը գրել էր Twitter-ում, որ ստիպված էր փակել քաղաքի հրապարակները նոր «բարձր ալիքի» պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել էր 153 սմ:

Ձայան իր հերթին ասել է. «Տներում, խանութներում, ամենուր ջուր է: Համատարած ավերածություն է՝ սկզբից ջուրն է բարձրանում և վնաս հասցնում, հետո մնում է աղը, որը քայքայում է պատերը, հատակը, արվեստի գործերը, խճանկարները»:

Վենետիկում կրկին սպասում են եղանակային պայմանների վատթարացման:

Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը:Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---