Դեսպան. ԱՄՆ-ն դեմ չէ, որ ռուս փորձագետներն այցելեն լաբորատորիաներ

Դեսպան. ԱՄՆ-ն դեմ չէ, որ ռուս փորձագետներն այցելեն լաբորատորիաներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դեմ չէ, որ ամերիկյան ֆինանսական միջոցներով ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները: Այդ մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով պաշտոնական հայտարարությունները, որ Երևանն ու Մոսկվան շուտով ստորագրելու են հուշագիր՝ այդ լաբորատորիաները ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների առջև բացելու համար, հայտնում է Civilnet-ը»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում: «Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության հետ կենսաբանական անվտանգության հարցերով համագործակցությամբ՝ դեռ 2008-ից: Այս լաբորատորիաները հենց այդ համագործակցության արդյունքն են»,- ասել է դեսպանը:

Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են: «Մենք այս համագործակցության հարցերում շատ թափանցիկ ենք եղել, և Հայաստանը որպես ինքնիշխան պետություն կարող է ինքը տնօրինել այս լաբորատորիաների հետ կապված ցանկացած աշխատանք»,- ասել է դեսպան Թրեյսին:

Ռուսաստանը «իր սահմանների մոտ ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներում կենսաբանական հետազոտություններ են արվում, այդտեղ ուսումնասիրվում են վիրուսներ։ Նման լաբորատորիաներ գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---