ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեին![]() 15 նոյեմբերի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեի նախագծին: Այդ մասին պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավորը ոլորտ առ ոլորտ անդնադարձել է բյուջեի նախագծի խնդիրներին։ Նա ասել է, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց սպառողական վարկերը մեծանում են, ինչի արդունքում մարդկանց վրա ծանրանալու են այդ վարկերը, հայտնում է Shantnews.am-ը: Մելքումյանն ասել է նաև, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կիսում այս բոյւջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը և չի էլ կարող կիսել։ «Եվ մենք միանշանակ դեմ ենք քվեարկելու այս բյուջեի նախագծին», – հավելել է Մելքումյանը։ Բոլոր պատգամավորների և նաև խմբակցությունների անունից ելույթների ավարտից, և կառավարության ներկայացուցիչների կամ վարչապետի ելույթից հետո հաջորդ քայլը լինելու է բյուջեի վերաբերյալ քվեարկությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |