Հայաստանը իրավունք չունի ճանաչելու Աբխազիան եւ Հարավային Օսիան, նախ նա կճանաչի Լեռնային Ղարաբաղը11 նոյեմբերի 2008 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան պետք է հստակ մատնացույց անի, եթե կողմերից մեկը շեղվում է ճանապարհից, խախտում է գործընթացի խաղաղ կարգավորման բնույթը: Բացի դրանից, եթե միջազգային որ-է կազմակերպություն նշում է հակամարտության կարգավորման մեկ սկզբունքի կար-որությունը, դրանով նա խրախուսում է այդ երկրի գործողություններն այդ ուղղությամբ - ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերում: Ամերիկան - եվրոպական մի քանի պետություններ Կոսովոյի պարագայում կիրառեցին ազգերի ինքնորոշման իրավունքը: Իսկ երբ նույնը կիրառեց Ռուսաստանը, այն մերժվեց ԱՄՆ-ի - Եվրոպայի կողմից»,- գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Հայաստանը իրավունք չունի ճանաչելու Աբխազիան եւ Հարավային Օսիան, նախ նա կճանաչի Լեռնային Ղարաբաղը: «Մեր ժողովուրդն այդ քայլը չի հասկանա: Այժմ Դուք ինձ կհարցնեք, իսկ ինչու՞ այդ դեպքում չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Մենք համարում ենք, որ անկախության ճանաչումը գործընթացի վերջին քայլն է: Մենք այնքան ուժեղ չենք` միակողմանիորեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը - դրանով իսկ ավարտված համարելու գործընթացը»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է: «Ճիշտ է, մենք չենք ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության: Նոր բաժանարար գծերի ստեղծումը մեր տարածաշրջանում խիստ վտանգավոր կարող է լինել: Սա է վրացական պատերազմից քաղած դասը: Վերջին 10 տարիներին մենք ձգտել ենք վարել այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որը համատեղելի լինի Ամերիկայի, Ռուսաստանի - ՆԱՏՕ-ի շահերին: Այս ուժերի տարաձայնություններից օգուտ քաղելը կարող է գայթակղիչ լինել, բայց մի-նույն ժամանակ այն շատ վտանգավոր է»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |