Փաշինյան. Քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց նա էլ շուռ տվեց սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները (վիդեո) 21 նոյեմբերի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում, Հայ Առաքելական Սուրբ քառասուն մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ինքը սեր է քարոզում, ինչպես Հիսուս Քրիստոսը, սակայն նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց այն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները: Վարչապետն, անդրադառնալով հանդիպման ժամանակ մի կին գիտնականի կողմից հնեչցված իր հրաժարականի պահանջին և ատելության քարոզի մասին դիտարկմանը, հավելել է նաև, որ քանի դեռ ունի Հայաստանի ժողովրդի վստահությունը, կարիք չունի հրաժարականի մասին մտածելու: «Երբ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին՝ րոպե առաջ, դա կանեմ, քանի որ վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար...ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը: Մեր օրերում այդպիսի իշխանություն և այդպիսի իրավիճակ չի լինելու»,– ասել է նա: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայ համայնքի ներկայացուցիչը, ներկայանալով որպես գիտնական, ով աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում և դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է. «Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար»: Հանդիպումից հետո վարչապետը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, զարգացման ծրագրերին, ներքին և արտաքին քաղաքականությանը և այլն։Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը իտալահայ գրող, գիտնական Անտոնիա Արսլանին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ և բարձր գնահատել նրա ներդրումը և գործունեությունը գիտակրթական ոլորտում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |