ՀՀ-ն դեռ քննարկում է The Global Fund-ին $15 մլն նվիրաբերելու հարցը22 նոյեմբերի 2019 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկվող` պետբյուջեի նախագծով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող The Global Fund-ին գումար հատկացնելու համար 2020 թվականին միջոցներ նախատեսված չեն: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան՝ ասել են ֆինանսների նախարարությունից: Նախարարությունից նշել են, որ հաջորդ երկու տարիներին՝ 2021 և 2022 թվականներին, The Global Fund-ին բյուջեից գումար տրամադրելու հարցը քննարկման փուլում է: The Global Fund ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամ է: Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած խորհրդաժողովի ընթացքում ներկայացված զեկույցի համաձայն, The Global Fund-ի տվյալներով՝ հաջորդ երեք տարվա ընթացքում Հայաստանը խոստացել է հիմնադրամին փոխանցել $15 մլն: Հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, վերջինս անդրադարձել էր ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այդ օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին: Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել միանալ հիմնադրամին ու ամենայն աջակցություն ցուցաբերել դրա գործունեությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |