Էստոնիան մտադիր է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ12 նոյեմբերի 2008 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Էստոնիայի նորանշանակ դեսպան Տոմաս Լուքին` (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության կատարման գործում: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ակտիվ եւ համակողմանի համագործակցության զարգացումը: Իր հերթին դեսպան Լուքը նշեց, որ Էստոնիան ավանդաբար Հայաստանին վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ եւ նպատակադրված է Հայաստանի հետ խորացնել բազմաբովանդակ համագործակցությունը: Նա կարեւորեց երկու երկրների առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |