Հայ վիրավոր հերոսների հիմնադրամը սանիտարահիգիենիկ մոդուլներ կհանձնի ՊՆ-ին

Հայ վիրավոր հերոսների հիմնադրամը սանիտարահիգիենիկ մոդուլներ կհանձնի ՊՆ-ին

PanARMENIAN.Net - Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ մինչև տարեվերջ 6 դաշտային սանիտարահիգիենիկ մոդուլ կմատակարարի ՊՆ-ին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Արզումանյանը, մասնավորապես, ներկայացրել է զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրերը, տեղեկացրել, որ բարեգործական ծրագրի վերջին փուլի ընթացքում արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել ևս 3000 հատ առաջին բուժօգնության փաթեթներ, 5000 հատ բժշկական պայուսակներ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի արդյունավետ գործունեության համար և ընդգծելով դրա հումանիտար բնույթը, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հիմնադրամի գործունեության փոխկապակցվածությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ: Երկուստեք ընդգծվել է հիմնադրամի համահայկական նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ ծրագրերի իրականացման հնարավորություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---