ԵՄ պաշտոնյա․ ՀՀ հետ վիզաների ազատականացման մասով ԵՄ որոշ պետություններ խնդիրներ ունեն

ԵՄ պաշտոնյա․ ՀՀ հետ վիզաների ազատականացման մասով ԵՄ որոշ պետություններ խնդիրներ ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասով ԵՄ որոշ անդամ պետություններ խնդիրներ, հարցեր ունեն: Այդ մասին հայտարարել է ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը։

Նա նշել է, որ վիզաների ազատականացման հարցը ԵՄ անդամ երկրների իրավասությունն է, այն ԵՄ հանձնաժողովի իրավասությունը չէ, հայտնում է Panorama.am-ը:

«Օրինակ, ՀՀ քաղաքացիների՝ իրենց երկրներում չափազանց երկար մնալու, ապաստան հայցելու հետ կապված հարցեր կան։ Այս հարցերը պետք է լուծել»,-ասել է Դևինը՝ նշելով, որ սա Հայաստանի դեմ չէ, այլ զուտ օբյեկտիվ խնդիր է։

«Հայաստանի քաղաքացիները գնում ու շատ երկար են մնում՝ վիզաների ժամկետներից դուրս։ Հայաստանը միակ երկիրը չէ, կան երկրներ, որոնց հետ այս խնդիրը կա և մենք անդրադառնում ենք դրանց ու փորձում ենք լուծել։ Սա քաղաքական հարց չէ, այլ զուտ գործնական։ Համոզված եմ՝ երբ այս պայմանները բավարարվեն, լուծվեն ապաստան հայցողների կամ ժամկետից երկար մնացողների խնդիրները, այդ դեպքում դրական որոշում կկայացվի»,-ասել է Լյուկ Դևինը։

Նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-րդ տարեդարձի կապակցությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---