Սարգսյանները Գառնիում անմշակ հողերում խնձորի այգի են հիմնել. «Հողի հետ գործում ծուլությունն անթույլատրելի է» (վիդեո) 27 նոյեմբերի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - 20 տարի առաջ Սարգսյանները Գառնիում անմշակ թվացող հողերը մաքրեցին քարերից ու հիմնեցին սեփական խնձորի այգին։ Այսօր աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր. այգում յուրաքանչյուրն իր գործն ունի։ Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պատմում է, որ պապի կամքն է եղել քարքարոտ, ամայի դաշտերը դարձնել պտղատու այգիներ։ Պատգամը լավ են հիշում՝ հաջողությունների գլխավոր աղբյուրը անդադար աշխատանքն է: Օր-օրի ավելացող աշխատանքների շղթայում Սարգսյանները նաև բերքը պահելու խնդիրն են կարողացել լուծել. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ 12 տոննա տարողությամբ սառնարան են կառուցել։ Առաջիկայում կավարտվի նաև 2-րդ սառնարանի կառուցումը։ «Երբ ասում եմ մեր բանկ, խոսքը ԱԿԲԱ-ի մասին է, իսկապես իմ ընկերն է, որի հետ գործակցում եմ երկար տարիներ։ Շատ գործեր բանկի օգնությամբ եմ արել: Առաջիկայում ցանկանում եմ ԱԿԲԱ բանկի աջակցությամբ հակակարկտային ցանցեր վերցնեմ և մեր այգու վրա անցկացնեմ: Լավ արդյունքի համար պետք է աշխատել, հողի հետ գործում ծուլությունը անթույլատրելի է։ Հաջողությունը՝ անդադար նվիրված աշխատանքն է»,- նշել է Սարգիս Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |