Մոսկվայում աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները

Մոսկվայում աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները

PanARMENIAN.Net - «Դեկտեմբերի 11-ին ՌԴ մայրաքաղաքում կայանալիք «Ռուսական սակարկություններ Մոսկվայում» աճուրդում ներկայացվելու են XX դարի ամենամեծ ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակները:

Նամակները գրվել են կալանավայրում, 1974-1978թթ.: Ռեժիսորը պահվել է խիստ ռեժիմով ճամբարի ծանր պայմաններում, ասվում է «12-րդ աթոռ» աճուրդի տան պորտալում:

Նամակները հասցեագրված են քրոջն ու զարմիկին, կան նաև Փարաջանովի լուսանկարներն ու նկարները: Նամակներից մեկը իր դիմանկարով բացիկ է, որտեղ նա պատկերված է փշալարի հետևում, կա նաև նրա դիմանկարը կալանավորի հագուստով:

Նամակներում Փարաջանովը պատմում է նաև մեկ այլ հայտնի ռեժիսոր, Անդրեյ Տարկովսկու մասին, որի հետ ծանոթացել է 1966-ին: Աճուրդի կատալոգում առաջին անգամ հրապարակվելու է երկու հայտնի ռեժիսորների ծանոթության պատմությունը:

Յուրաքանչյուր լոտի գինը 325,000 ռուբլի է:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Փարաջանովի ամենահայտնի ֆիլմը «Նռան գույնն» է: Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին: 1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից :

1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---