Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնում է Բալթիայի երկրներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցերով կմեկնի Բալթյան երկրներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նոյեմբերի 17-19-ը տեղի կունենա նախարար Նալբանդյանի այցը Լիտվա: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի, արտգործնախարար Պետրաս Վայտեկունասի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը կայցելի նաեւ Լիտվայի պետական համալսարան:



Նոյեմբերի 19-20-ը տեղի կունենա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լատվիա: Այցի շրջանակում նախարար Նալբանդյանը կհանդիպի, ինչպես նաեւ համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգա Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեքստինսի հետ: Նախատեսվում է ԱԳ նախարարի հանդիպումը Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի եւ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Էրիկս Զունդայի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



Նոյեմբերի 20-21-ը տեղի կունենա նախարար Նալբանդյանի այցը Էստոնիա: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի Էստոնիայի Հանրապետության նախագահ Թումաս Հենդրիք Իլվեսի, խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի եւ ԱԳ նախարար Ուրմաս Պայետի հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---