Մեթյու Բրայզա. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների տրամադրվածությունը Ղարաբաղի հարցում փոխվել է դեպի լավը17 նոյեմբերի 2008 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կարելի է շատ արդյունավետ համարել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Մենք, անշուշտ, շատ կցանկանայինք, որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլ մտնեն, սակայն մինչ այդ դեռեւս շատ կա: Սակայն հակամարտության խաղաղ կարգավորման եւ միջազգային իրավունքի հիման վրա Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված հռչակագիրը մեզ որոշ հույս է տալիս: Ես կասեի, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների տրամադրվածությունը Ղարաբաղի հարցում փոխվել է դեպի լավը: Մայնդորֆի հռչակագիրը համանախագահների համար դարձել է հակամարտության կարգավորման մեխանիզմ»,-ասել է Բրայզան: Նա նաեւ հավելել է, որ Չափազանց կարեւոր է, որպեսզի կողմերից ոչ մեկը քայլեր չանի, որոնք կարող են խանգարել խաղաղ երկխոսությանը: Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ներում ամերիկացի համանախագահի խոսքերի հերթական խեղաթյուրմանը, ապա Մեթյու Բրայզան խորհուրդ է տվել այցելել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան կայք, որտեղ զետեղված է նրա հարցազրույցի ձայնագրությունը: «Այնտեղ պարզ կդառնա, թե ինչ եւ ում եմ ես ասել»,-ընդգծել է դիվանագետը: Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |